20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեխային Մեգամոլի խաղասրահից լուրջ վնասվածքներով հոսպիտալացրել են. սա առաջին դեպքը չէ

Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 10–ամյա երեխային MegaMall–ի խաղասրահում ստացած վնասվածքով, արյունլվա վիճակում տեղափոխել են «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», որտեղ նա 2 ժամ վիրահատվել է։

Մեդիահաբն է գրում ու ավելացնում, որ կայքին ահազանգած քաղաքացին նշել է, որ 10–ամյա երեխան ստացել է լուրջ վնասվածքներ MegaMall–ի խաղասրահում, սակայն, կնոջը բորբոքել է այն փաստը, որ սա առաջին դեպքը չէ, այլ, ինչպես պարզվեց, չորրորդ դեպքն է, երբ այդպիսի վնասվածքներով MegaMall–ից երեխաներին տեղափոխում են հիվանդանոց։

««Երեխան, MegaMall–ի խաղասրահում խաղալիս, բարձրացել է ցանցանման ռեզիններով խաղասրահի մի հատված, որտեղից երեխան վերևից պետք է ռեզինների միջով փափուկ ընկնի, սակայն, մեր երեխան այնպես է սահել, որ այրել է իր մարմնի որոշ հատվածներ, թեև այդտեղ երկաթային ոչինչ չի եղել, որ պատռի, այլ այրվածքով է բացել մաշկը»,- պատմել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, պատռվածքով, արյունլվա վիճակում երեխան տեղափոխվել է «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», 2 ժամ վիրահատվել, կարեր են դրվել։ Ու հենց հիվանդանոցում են հարազատներին ասել, որ արդեն չորրորդ դեպքն է նույն վայրից, նույն վնասվածքներով։

«Ուիգմորում»՝ սանիտարից սկսած մինչև բժիշկ, ով մոտեցավ, նույնն էին ասում։ «MegaMall–ից է, արդեն չորրորդ դեպքն է նույն վնասվածքներով»,- շեշտել է նա։

Ահազանգած քաղաքացին նշել է նաև, որ դեպքից հետո գնացել է MegaMall, որտեղից նրան հայտնել են, որ անհնար է այդպիսի բան տեղի ունեցած լինի, առավել ևս՝ չորրորդ դեպքը լինի։

«Նախ և առաջ, ընդամենը զանգել հարցրել են, թե ինչպե՞ս է երեխան, ըստ իրենց՝ չեն պատկերացրել բարդությունը՝ ո՛չ եկել են, ո՛չ էլ մի օգնություն են առաջարկել։ Երբ ես գնացի, մենեջերները մոտեցան, ես ամենը պատմեցի, ասացի՝ «ես ֆինանսապես ոչինչ չեմ ուզում, այլ ուզում եմ, որ հինգերորդ դեպքը չլինի»։ Նրանք իմ աչքի առաջ փակեցին այդ տեղը, սակայն, քիչ անց գնացել եմ, և կրկին բաց էր, ոչինչ սարքված չէր»,– ասել է նա։

Մեր զրուցակիցը նշել է, որ երեխան ասել է, որ ռեզինը պատռված էր, և դրա համար է ինքն ընկել։ «Ես էլ MegaMall-ում պատռված ռեզին տեսա, ինձ ասացին՝ տեխնիկը նայել է, ամենը նորմալ է, բայց ես տեսնում եմ, որ ռեզինը պատռված է, ասում եմ՝ «ինչպե՞ս է նայել, որ պատռված է», ինձ պատասխանում են, որ դա դեր չի խաղում… այսինքն, այդ ո՞նց դեր չի խաղում, եթե տղա լիներ, ամենը կկորցներ։ Ինձ ասում են՝ էլի տեխնիկ կկանչեն, որ նայի, ու կզանգահարեն ինձ, անցել է 10 օրից ավելի ժամանակ, բայց ինձ չեն զանգել»,- հավելել է մեր զրուցակիցը։

Դիմում ենք թե՛ ծնողներին, որ զգոն լինեն, թե՛ MegaMall–ին՝ լրջագույնս զբաղվել այս խնդրով, որը ուղղակիորեն երեխաների առողջությանը վնաս կարող է հասցնել»,-գրում է սկզբնաղբյուրը:

Հեղինակ՝ Մարիաննա Արամյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ