14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոսկվայի վրա իրականացվել  է ԱԹՍ-ների ամենամեծ հարձակումը /Տեսանյութ/

Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են իրենց անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումները միմյանց դեմ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ որսացել է 84 ուկրաինական անօդաչու թռչող սարք վեց շրջաններում, այդ թվում՝ Մոսկվային մոտեցող որոշ անօդաչու թռչող սարքեր,

որոնք ստիպել են թռիչքները չեղարկել մայրաքաղաքի երեք խոշոր օդանավակայաններից:

Ի պատասխան՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ շաբաթ գիշերը Ռուսաստանը 145 անօդաչու թռչող սարք է ուղարկել երկրի բոլոր շրջանների ուղղությամբ, որոնց մեծ մասը խոցվել է:

Ուժգնացող հարձակումները գալիս են այն ակնկալիքների ֆոնին, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ճնշում գործադրել երկու կողմերի վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համար:

Մոսկվային մասսայաբար թիրախավորելու փորձը նաև ամենամեծ հարձակումն էր մայրաքաղաքի վրա պատերազմի սկսվելուց ի վեր, և շրջանի նահանգապետը որակեց որպես «զանգվածային»:

Անօդաչուների մեծ մասը խոցվել է Ռամենսկոե, Կոլոմնա և Դոմոդեդովո շրջաններում, հայտնել են պաշտոնյաները:

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող Ռամենսկոեում հինգ մարդ վիրավորվել է, չորս տուն հրդեհվել է բեկորների անկման հետևանքով, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ քաղաքի վրա եկած 34 անօդաչու թռչող սարք են խոցել։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ