Ընդդիմությունը նոր հանրահավաք է մեկնարկում /Տեսանյութ/
Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը։
Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական ընտրություններից 9 օր անց ընդդիմությունն այսօր խոստանում է բացահայտել իր հետագա գործողությունների ծրագիրը։
Ռուսթավելի պողոտան արգելափակված է:
Կառավարական թաղամասում մոբիլիզացվել է ոստիկանությունը։
Հանրահավաքից առաջ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ Կայարանի հրապարակից դեպի Ռուսթավելի պողոտա երթ է տեղի ունեցել։
Ավելի վաղ «Հանուն փոփոխությունների» կոալիցիան հայտարարել էր վրանների հավաքագրման մասին։
Մանրամասները՝ կից տեսանյութում: