Իրանում ուսանողուհին մերկացել է՝ ի նշան բողոքի /Տեսանյութ/
Euronews-ի փոխանցմամբ՝ Իրանում ձերբակալել են մի աղջկա, ով մերկացել է՝ մնալով ներքնազգեստով՝ ի նշան հիջաբ կրելու հարկադրության դեմ բողոքի։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել համալսարանի տարածքում։
Իրավապաշտպան Amnesty Iran կազմակերպությունը կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել ուսանողին։
«Իրանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն համալսարանի ուսանողուհուն, որը բռնի կերպով ձերբակալվել էր նոյեմբերի 2-ին այն բանից հետո,
երբ նա հանել էր հագուստը՝ ի նշան Թեհրանի իսլամական Ազադ համալսարանի անվտանգության աշխատակիցների կողմից հիջաբի դաժան հարկադրման դեմ բողոքի», –
ասվում է հաղորդման մեջ:
Ձերբակալվածի ինքնության մասին տեղեկություն դեռևս չի հրապարակվում։
Համալսարանին կից տեղական թերթը հաղորդում է, որ նրան տեղափոխել են հոգեբուժարան:
Մանրամասները՝ կից տեսանյութում: