23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Ադրբեջանի մոտ ցուցակները կան. ամբողջ հայ ժողովրդին սրանք դարձնում են հանցագործ» /Տեսանյութ/

«Իմ կյանքի վերջին շրջանում հալածանքի բոլոր ձևերը կիրառել են՝ բացի սպանելուց. և՛ բռնություն են գործադրել՝ խուլիգանների միջոցով, և՛ բռնություն են գործադրել՝ դիմակավորված ոստիկանների միջոցով, և՛ քրեական վարույթներ են նախաձեռնել, և՛ քաղաքացիական հայցեր են ներկայացրել, և՛ աշխատանքից են ազատել, նույնիսկ ակադեմիական աշխատանքի հնարավորություն չեմ ունեցել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա նշեց, որ ՍԴ աշխատակազմի ղեկավար նշանակվել է Հրայր Թովմասյանի կողմից, ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի. «Ես իմ զբաղեցրած պաշտոններով այս իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել, իսկ թե երբ եմ հասկացել, որ այդ հեղափոխությունն ադրբեջանաթուրքական է, դա եղել է 2020 թվականի պատերազմից հետո: Այդ ժամանակ ես հասկացա, որ սա մտածված հանցագործություն է հայ ժողովրդի դեմ, և, որ այդ ամենի շահառուն Ադրբեջանն ու Թուրքիան են: Պատերազմի հետևանքները ցույց տվեցին, թե ովքեր են դրա իրական շահառուները: Իսկ 2018-ին մեր ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերն ադրբեջանաթուրքական որակելով՝ ոչ թե նկատի ունեմ դրա ազնիվ մասնակիցներին, ինչպես հանիրավի փորձում են ներկայացնել տգետները, այլ այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց, ուղղակի դարձել են ադրբեջանաթուրքական իրական զոհերը»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ