09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեկորատիվ նախագահի վոյաժները

«Հրապարակ»-ը գրում է.  «Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ամենաշատ գործուղումների մեկնող պաշտոնյաներից է: Հոկտեմբերն առավել հարմար է գործուղումների առումով, եւ Վահագն Խաչատուրյանը որոշել է Հայաստանում չանցկացնել: Նա աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ից մեկնել է Գերմանիա, մասնակցել Համբուրգի կայունության համաժողովին եւ իրականությունից կտրված մի շարք նիկոլական թեզեր է առաջ մղել՝ հայտարարելով․

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել վերջին 2 տարվա ընթացքում սահմանային միջադեպերի թվի նվազեցման գործում»: Մինչդեռ բոլորին պարզ է, որ այդ առաքելությունը նվազագույն դերակատարում է ունեցել, եւ միջադեպերը նվազել են, որովհետեւ իր վարչապետը սիրահոժար տալիս է այն, ինչ Ալիեւն ուզում է, եւ բանակն էլ չի զինում, որ այս կողմից կրակոց չհնչի:

Հոկտեմբերի 9-ին նա կվերադառնա եւ հաշված օրեր անց կրկին կմեկնի, այս անգամ՝ Ղազախստան, քառօրյա աշխատանքային այցով։ Պատվիրակության կազմում կլինեն նաեւ ՔՊ-ական պատգամավորներ: Այս նախագահական վոյաժները մեր պետության վրա շատ թանկ են նստում, քանի որ Վահագն Խաչատուրյանն արտերկիր մեկնելիս իր հետ 30-35 հոգանոց պատվիրակություն է տանում: Իսկ դեկորատիվ նախագահի վոյաժների արդյունավետությունը զրոյից բարձր չէ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ