22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կոլագեն թե սովորական սպիտակուցային հավելում /Տեսանյութ/

Daily Mail-ի փոխանցմամբ՝ սովորական սպիտակուցային հավելումները կարող են կանխել կնճիռների առաջացումը նույնքան արդյունավետ, որքան եւ կոլագենը։

Լանքասթերի համալսարանի ծերացման կենսաբանության հետազոտող դոկտոր Դեւիդ Քլենսը պնդում է, որ կոլագենը օրգանիզմում կարեւոր կառուցվածքային սպիտակուց է,

որը նպաստում է մաշկի, կռճիկների եւ ոսկորների առաձգականությանը։

Այդ սպիտակուցի մակարդակն օրգանիզմում նվազում է տարիքի հետ, ուստի շատ մարդիկ ընդունում են հավելումներ հյուսվածքների երիտասարդությանն աջակցելու համար։

Որոշ վաղ հետազոտություններ ցույց են տվել, որ կոլագենն իսկապես նպաստում է մաշկի առաձգականության ու խոնավության բարձրացմանը եւ,

գուցե, ամրացնում է եղունգներն ու մազերը։ Սակայն, Քլենսի կարծիքով, նման փորձերի արդյունքները կարող են ստույգ չլինել։

Բանն այն է, որ առայժմ չի իրականացվել հետազոտություն, որում կոլագենի ընդունման էֆեկտը կհամեմատվեր մյուս սպիտակուցային հավելումների էֆեկտի հետ։

Բարձր է հավանականությունը, որ սովորական սպիտակուցը նման օգտակար հատկություններ ունի։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ