22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գտել են Միքայել Մինասյանի «սև հաշվապահությունը», նա ֆինանսավորել է նաև ՀԺ-ին. ինչո՞ւ ազատվեց Գրիգոր Մինասյանը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից ընդամենը 1 շաբաթ «պահանջվեց», որպեսզի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հեռանա զբաղեցրած պաշտոնից։

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մինասյանը գրառում է կատարել և հայտնել իր հեռանալու մասին․

«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը»։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջի հեղինակը կամ հեղինակները, ոչ թե իշխող խմբակցության պատգամավորներն են եղել, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ պատգամավորների հայտարարություններն ու գործողությունները զուտ բեմադրություն են եղել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, բոլորովին վերջերս, երբ իրավապահները խուզարկել են Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի եղբորը՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին, պատկանող տարածքներից մեկը, կարևոր տեղեկություն են հայտնաբերել, որում ներգրավված է եղել նաև Գրիգոր Մինասյանը։

«Իրավապահները խուզարկել են Միքայել Մինասյանի աշխատասենյակը, բայց ոչ մի էական բան չեն հայտնաբերել։ Ավելի ուշ քննիչներից մեկը, տեսնելով, որ ամեն ինչ իրար վրա է լցված, փոշոտ-կեղտոտ, չօգտագործվող և այլն, որոշել է հին համակարգիչներից մեկը վերցնել իրեն։ Ավելի ուշ տվյալ քննիչը որոշել է նախքան համակարգչի ինֆորմացիան ամբողջությամբ մաքրելը, ստուգել կոշտ սկավառակը՝ «վինչեստրը», և «սյուրպրիզ»։

Պարզվել է, որ հենց տվյալ համակարգչում է եղել Միքայել Մինասյանի «սև հաշվապահությունը», թե որ ընկերություններին ինչքան գումար է տվել, որ ԶԼՄ-ներին է հովանավորել և այլն։ Այդտեղ նշված է եղել նաև Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի անունը։

Հատկանշական է, որ Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, 3 դրվագով ընդգրկված է եղել այդ սխեմաների մեջ։

Այս մասին արագ զեկուցվել է նաև Փաշինյանին, վերջինս էլ որոշել է անուղղակի ձևով ազատվել Գրիգոր Մինասյանից»,- հայտնեց մեր աղբյուրը։

oragir.news

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ