Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ. վաճառում է «Փյունիկը»
«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ որոշել է վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ Նա հայտարարել է, «Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ:
Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով՝ անհնար է աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ»: Հավելենք, որ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դժգոհ լինելով ֆուտբոլի ֆեդերացիայից՝ հրաժարվեց խաղալ Հայաստանի հավաքականում, անվանի շախմատիստ Լևոն Արոնյանը նույնպես խիստ դժգոհ լինելով՝ հեռացավ ԱՄՆ ու խաղում է այդ երկրի հավաքականում։
ՔՊ-ական իշխանությունը փչացրեց ամեն ոլորտ, այդ թվում՝ մարզականը, ու քանի դեռ այդ իշխանությունը կա, մենք շարունակ պարտություններ ենք կրելու։
Այս մասին գրառում է արել լրագրող Ոսկան Սարգսյանը: