20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի վերացնի հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև պատմական թշնամանքը․ Известия 

Ադրբեջանի ռազմական մեկօրյա գործողության հետևանքով 150 հազար արցախցիներ ստիպված էին եղել լքել իրենց տները՝ ոտնձգությունների և ենթադրյալ հաշվեհարդարից վախի պատճառով.,  ABC News-ի փոխամցմամբ՝ այս մաիսն գրել է Известия-ն։

2020-ի պատերազմից և եռակողմ հայտարարության ստորագրումից գրեթե 4 տարի անց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը դեռ մշակվում է և մնում օրակարգում։ Եթե պաշտոնական Երևանն առաջարկում է որքան հնարավոր է շուտ ստորագրել արդեն համաձայնեցված դրույթները, ձեռքի տակ ունենալ հիմնարար փաստաթուղթ, ապա շարունակել քննարկումները մնացած հարցերի շուրջ, ապա Բաքուն հավատարիմ է մնում տրամագծային դիրքորոշմանը։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ նախքան համաձայնագրի ստորագրումը, Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի այսօրվա Սահմանադրությունը ևս ունի որոշակի նրբերանգներ։ Այն վկայակոչում է 1991 թվականի Պետական անկախության ակտը, որտեղ նշվում է 1918 թվականի Ադրբեջանի Անկախության հռչակագիրը, որը հսկայական տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Հռչակագրում կա ձևակերպում, որը ենթադրում է, թե Ադրբեջանի տարածքը 108 հազար քառ. կմ է, իսկ Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային բոլոր հարցերը լուծելուց հետո այն կհասնի 141 հազար քառակուսի կիլոմետրի։

Հետևաբար, այս տրամաբանությամբ, Ադրբեջանի գործող Սահմանադրությունը նախատեսում է նաև տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքային հավակնություններ։ Այդուհանդերձ, հայ-ադրբեջանական հակասությունների համալիրը դժվար թե ամբողջությամբ լուծվի «սահմանադրական հարցը» փակելով։ Առկա է նաև հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը։ Բացի այդ՝ մտահոգիչն է նաև այն, որ երբեմն ադրբեջանական և հայկական զորքերը կրակ են բացում սահմանի երկայնքով, ինչը կարող է արագ վերաճել ավելի լայն հակամարտության՝ տապալելով առանց այն էլ բարդ բանակցային գործընթացը:

«Ընդհանուր առմամբ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որի վրա ներկայումս աշխատում են Երևանը և Բաքուն, չի վերացնի երկու ժողովուրդների միջև պատմական թշնամանքը, սակայն այն պետք է նվազեցնի հերթական լայնածավալ պատերազմի վտանգը և, որպես հետևանք, հումանիտար աղետը Հարավային Կովկասում։ Սա միայն վստահության վերականգնման և տարածաշրջանի լոգիստիկ ներուժի բացման երկար ճանապարհի սկիզբն է։ Ճանապարհն ինքնին միանգամայն բնական ձև է, նման հարցերում արագ որոշումներ չկան, եթե դրանք վերևից չպարտադրվեն կամ չընդունվեն զենքի սպառնալիքով», – նշվել է հոդվածում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/92049/?fbclid=IwY2xjawFXfsNleHRuA2FlbQIxMQABHb2DUu1v6QqYaJRFqKV0EXsRNNt5EdTejwK53Ez3gwgmaGq4ibMGnJ7C3A_aem_WigE4Meid1LNbyHFaZ3QiA

© 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ