23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշոտյանի գործով դատավորը ընդդիմադիր պատգամավորի վրա բողոք է գրել

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «ՀՀ Հակակոռուպցին կոմիտեում, դատավոր Դոլմազյանի դիմումի հիման վրա, քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում որպես վկա ներգրավված է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Այս մասին երեկ «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է Թ. Թովմասյանը:

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պատժել պատգամավոր Թովմասյանին, որ վերջինս հրապարակային հայտնել է, թե Արմեն Աշոտյանի կալանքը քաղաքական հրահանգի արդյունք է եւ դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով խախտվող իրավունքների վրա: Դատավոր Դոլմազյանը պատգամավորի գործունեությունը համարել է իբրեւ միջամտություն իր եւ արդարադատության գործունեությանը ու պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել պատգամավորին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի 19-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, ապա այն տեղափոխվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննությունը շարունակելու:

Թագուհի Թովմասյանը եթերում ասաց, «Ես այդ հրապարակումով հայտնել եմ իմ անձնական տեսակետը՝ հիմնված բացառապես ազատ խոսքի իրավունքի վրա, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով: Արտահայտված մտքերը որևէ կերպ չեն գերազանցում խոսքի ազատության սահմանները և օբյեկտիվ դիտորդի մոտ չեն կարող տպավորություն ստեղծել, որ ուղղված են դատական գործընթացի միջամտությանը»:

Պատգամավորն ասաց, որ որպես ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, շարունակում է զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ, եւ որպես պատգամավոր առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով:

«Օրինակ՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ես հանրայնացրել եմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարի Պեյչինովիչ Բուրիչին հասցեագրված իմ հերթական նամակի պատասխանը` նույն Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ: Սակայն այդ հրապարակումից առաջ եւ հետո դատավոր Վ. Դոլմազյանը որեւէ դիմում չի ներկայացրել իրավապահներին եւ չի պնդել, թե փորձել եմ ազդել իր կամ արդարադատության վրա» – մանրամասնեց պատգամավորը:

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ քաղաքական հետապնդումների շարքը շարունակվում է, եւ իշխանության «սրտի» դատավոր Դոլմազյաի դիմումի հիման վրա՝ քաղաքական հետապնդում է հարուցվել ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ