08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հանրային ռադիոյի նորընտիր տնօրենն անցել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին

«Հրապարակ»-ը գրում է.

Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել եւ անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան կոմպետենտ մասնագետ: Մեզ ասացին, որ հրահանգել է հաղորդումներում, ռեպորտաժներում նվազեցնել ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը։ Նորամուծություններից է նաեւ այն, որ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հաղորդումները կարող են այլեւս Ռադիոյի ցանցում չլինել, այլ կլինեն միայն կայքում․ խոսքը քրդերին եւ եզդիներին վերաբերող հաղորդումների մասին է։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ