24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստամբուլում «Ակոս» թերթի նախկին խմբագրատունը վերածվելու է թանգարանի

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագրության շենքը, որի դիմաց 2007-ին սպանվել էր թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքը, այսուհետև կվերածվի թանգարանի: Դինքի սպանությունից հետո Թուրքիայի տարբեր շրջաններից կամ արտասահմանից պարբերաբար անսպասելի հյուրեր են այցելել խմբագրություն՝ տեսնելու խմբագրի սենյակը, որտեղ դեռ մինչ օրս ոչ ոք ձեռք չի տվել նրա իրերին ու ոչ մի փոփոխություն չի արվել, գրում է  Ermenihaber.am-ը: 

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի կայքի տեղեկացմամբ` «Ակոս»-ի խմբագրությունը և «Հրանտ Դինք» հիմնադրամը  նոր հասցե են տեղափոխվել և այսուհետև կգործեն «Անարատ հղիության» շենքում, որը նախկինում հայկական դպրոց է եղել:

«Դինքի աշխատասենյակը լրիվ իմաստով թանգարան կդառնա, իսկ շենքի մնացած հատվածը, որտեղ գտնվում էր խմբագրությունն ու հիմնադրամը, կվերածվի իսկական «Ճշմարտության և խղճի» թանգարանի՝ նվիրված  Հրանտ Դինքին, Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայում հայերի և այլ փոքրամասնությունների իրավունքներին », -գրում է թերթը:

Իսկ «Ակոսի» նոր շենքը թերթին ավելի լավ պայմաններոմ գործելու հնարավորություն կտա: Այստեղ կա բոլոր ցանկացողների համար բաց գրադարան և արխիվ, 70 հոգանոց  նիստերի դահլիճ և ցուցադրության սրահ: Կլինեն նաև հայերենի դասընթացների համար հարմարավետ սրահներ և կենտրոն, որտեղ հասանելի կլինեն «Հրանտ Դինք» հիմնադրամի գրքերը:

 Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ