Լողանալուց հետո 4 ադրբեջանցիները մահացել են
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից փոխանցում են, որ չորս զինծառայող է մահացել ծծմբաջրածնային աղբյուրներում լողալուց հետո՝
«Մենք հաստատում ենք կապիտան Էմնալիև Ասիֆ Գահրաման օղլուի, պարետ Ջաբրաիլով Ֆարիդ Ֆամիլ օղլուի, երկարամյա գործող զինծառայողներ սերժանտ Սամեդով Թուրալ Մաշալլահ օղլուի
և սերժանտ Շահմարլիի մարմինների հայտնաբերման փաստը, որոնք հուլիսի 30-ին Լաչինի շրջանում ոչ ծառայական ժամերին լողացել էին ծծմբաջրածնային աղբյուրում»:
Ըստ տեղեկությունների՝ Կուբաթլիի զինվորական դատախազության և Ադրբեջանի Զինվորական դատախազության քրեագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության
աշխատակիցները դեպքի վայրում զննել են դիակները, իբրև իրեղեն ապացույց հայնաբերվել են համապատասխան իրեր, նշանակել համապատասխան փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։