Տրվել են մեծ գումարների հրապուրանքին: Այս ծանրագույն շրջանի մեղքը միայն ներկայիս իշխանության վրա է
Հայաստանյան այս ծանրագույն շրջանի մեղքը միայն ներկայիս իշխանության վրա է, քանի որ իրենք են ստեղծել նման ժամանակահատված մեր պատմության մեջ, եւ իրենք պետք է նաեւ կրեն մեծ պատասխանատվություն այս ամենի համար: Այս ամենը կփոխվի միայն իշխանափոխության հեռացմամբ: Ցանկացած բարդ հարցի շուրջ կան պատասխաններ: Իրենց անպիտան լինելն է պատճառն այս իրավիճակի: Իրենք կարճ ժամանակահատվածում տրվել են մեծ գումարների հրապուրանքին: Այս մասին Իրավունքի հետ զրույցում ասել է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» ՀԿ ղեկավար Անաստաս Իսրայելյանը:
«Մարդ գնում է Եվրոպա իր արձակուրդը վայելելու համար: Եթե կարող ես՝ քո՛ երկրում հանգստացիր, այլ ոչ թե` ուրիշ տեղերում: Եվրոպան լա՞վն է, հա՞, Փաշինյանի դուրն է գալիս: Նա` որպես երկրի ղեկավար, փոխանակ իր երկրում զարգացնի զբոսաշրջությունը, սեփական օրինակը ցույց տալով` հանրության համար առաջնորդ լինի, փոխարենը տեսնում ենք, թե ինչպես է նրան Եվրոպան` ձգում իր եվրոպական արժեքներով հանդերձ,-նշել է Իսրայելյանը,-սա իսկապես ցավալի փաստ է, որ երկրի ղեկավարն իր հանգիստը նախընտրում է ուրիշ երկրում: Այդ տեսակ բան չի եղել, չկա նման բան: Ո՞ր երկրի ղեկավարն է իր հանգստյան ժամանակահատվածը գնում անցկացնելու այլ երկրում: Գնում ես, հասկացանք, ժողովրդին ինչո՞ւ ես ցույց տալիս քո կենցաղը՝ այս ծանրագույն ժամանակահատվածը հաշվի առնելով: Քո երկրի ժողովրդին դու ցույց ես տալիս տարբեր երկրների կառուցված ճանապարհները, նրանց վարքերն ու բարքերը, ապրելաձեւը: Պարզապես այլ բնութագիր նրան չեմ կարող տալ՝ ոչ նորմալ անձնավորություն»: