23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ էլ անենք, մեկ է, մուննաթ դեմքով է հեռանում. Մարզպետները պատերի տակ դժգոհում են Փաշինյանից

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական աղբյուրները շարունակում են պատերի տակ շշնջալ ու դժգոհել շեֆի գործողություններից: Այս անգամ վերջինիս ամառային մարզային վոյաժները հունից հանել են մարզպետներին, որոնք ջանք չեն խնայում Փաշինյան Նիկոլին հավուր պատշաճի դիմավորել, «մասովկա» հավաքել, թե իբր շեֆի համար մարզի բնակիչները խելագարվում են:

Բայց, արի ու տես, ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների, Նիկոլին գոհացնել չի լինում: Վերջինս առիթը բաց չի թողնում մարզի բնակիչների մոտ մարզպետների վրա մուննաթ գալու համար, ամեն չնչին բացթողում վերագրում է մարզպետներին, որպեսզի ինքն իրեն ներկայացնի ամենակարող:

Մարզպետներն արդեն պատերի տակ սկսել են ակնհայտ դժգոհել, թե ինչ էլ անենք, մեկ է, մուննաթ դեմքով է հեռանում»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ