20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ո՞ր պաշտոնյաների համար են թանկարժեք մեքենաներ գնում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է 1 միլիարդ 38 միլիոն դրամ ծախսել՝ 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։

Երեկ կառավարության նիստում Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու որոշում ընդունվեց, որով գնելու են Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց․ արժեքը՝ 43,8 միլիոն դրամ՝ մոտ 110 հազար դոլար։ 6 հատ Volvo EX30 էլեկտրական մեքենա` 90 միլիոն դրամով: 39 հատ Volvo EX30 մեքենա․ յուրաքանչյուրը՝ 2 մլն, ընդհանուր՝ 780 միլիոն դրամ։ Եվ 3 հատ ներկայացուցչական դասի Volvo S90 Plug Hybrid սեդան ավտոմեքենա, յուրաքանչյուրը՝ 41,6 մլն դրամ, բոլորը՝ 2024 թվականի արտադրության։

Թե այս մեքենաները որ պաշտոնյաներին են սպասարկելու, որոշման մեջ չի նշվում»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ