06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տիգրան Ավինյանի եւ Ժաննա Անդրեասյանի «դիրիժորությամբ» իշխանությունը համաշխարհային համասեռամոլի առաջ կանաչ լույս է վառել

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն իր հին «խասյաթի» համաձայն՝ այս տարի եւս մի քիչ «փչացած է»: Փառատոնը, որը ֆինանսավորվում է Երեւանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ եւ նաեւ ԿԳՄՍ նախարարությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի «դիրիժորությամբ», այս տարի Երեւան է բերել  աշխարհահռչակ դերասան, կրկնակի օսկարակիր ՔԵՎԻՆ ՍՓԵՅՍԻՆ։

Ավելին՝ նա արդեն կինոյում ունեցած ավանդի համար՝ հենց փառատոնի բացման արարողության ժամանակ արժանացավ «Ոսկե ծիրանի» գլխավոր «Փարաջանովյան թալեր» մրցանակին: Շոյված էր նա, հուզված էր Սփեյսիի դերակատարմամբ ֆիլմերով տպավորված հանդիսատեսը: Մինչդեռ «մեդալի հակառակ կողմ»-ում խայտառակություն է եւ միջազգային սկանդալ, գրում է Իրավունքը:

Իրականում Քեւին Սփեյսին հայտնի է ոչ միայն իր դերասանական տաղանդով, այլ իր դեմ հարուցված աղմկոտ քրեական գործով՝ տասնյակ տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Դերասան Էնթընի Ռեփը 2017թ.-ին դիմել է իրավապահներին եւպատմել է, որ Քեւին Սփեյսին իր նկատմամբ սեռական ոտնձգություն է արել 1986թ, երբ ինքը 14 տարեկան էր, Սփեյսին՝ 26։ Եվս երեք հոգի հայց են ներկայացնում՝ պնդելով նույնը: Նա արդեն երկար տարիներ «պերսոնա նոն գրատա» է դարձել համաշխարհային կենեմատոգրաֆիայում։

Պատկերացնո՞ւմ եք, մի շարք հայրենասեր հայեր այսօր չեն կարողանում մուտք գործել Հայաստան, որոնց հայրենի երկիրը «պերսոնա նոն գրատա» է հռչակել, բայց ամերիկացի համաշխարհային համասեռամոլի առաջ կանաչ լույս է վառել օրվա իշխանությունը: Ո՛չ, ո՛չ, ամենեւին էլ վիրավորանք չկա, Սփեյսիի նույնասեռական կողմնորոշման մասին ամբողջ համաշխարհային մամուլում է թնդում: Բայց, հատկանշական է այն, որ սա շրջանցելով՝ փառատոնի ղեկավարությունն ու արեւմտամետ ՀԿ-ները՝ փորձում են թեման կենտրոնացնել միայն քրեական գործի վրա, որով 2023 թվականին Սփեյսին արդարացվել է:

«Զարմանալի է, որ շատերը դատարանի արդարացման վճիռները հիմք ընդունելով՝ որեւէ խնդիր չեն տեսնում Քեվին Սփեյսիին Հայաստան բերելու հարցում: Հիշեցնեմ, որ նման մեղադրանքներից շատերում մեղադրյալը որոշ գումարներ տալով՝ հասնում է արդարացման, քանի որ նման մեղադրանքի ապացուցումը, հատկապես եթե դրանից երկար տարիներ են անցնում գրեթե անհնարին է: Այդուհանդերձ, դատական գործերից մեկը դեռ ընթացքի մեջ է: Բացի այդ Քեվին Սփեյսին վերջին հարցազրույցում մասամբ ընդունել է «չափն անցկացնելու» հարցում իր մեղքը:

Նաեւ ինձ համար անհասկանալի է թվում ոմանց պահվածքն առ այն, որ եթե լարաահարոնյանների նմանների գլխավորած ՀԿ-ները դեմ եմ Քեւին Սփեյսիի երեւանյան այցին, մենք մեխանիկորեն պիտի կողմ լինենք դրան: Այս ամենը մի կողմ թողած՝ ինձ ավելի կարեւոր մի հարց է հետաքրքրում՝ այդ ինչպե՞ս է լինում, որ կինոաշխարհի հարյուրավոր հայտնի դեմքերի միջից մեր «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչների ընտրությունը կանգ է առնում հենց Քեվին Սփեյսիի վրա, որի շուրջ սկանդալներն ամեն դեպքում շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ: Արդյո՞ք, ինչպես միշտ, փողն է հիմնական որոշում կայացնողը», – ընդգծում է ամերիկաբնակ իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

Ըստ Ռ. Մարգարյանի, այս պահին սկանդալներից ու անհարկի խոսակցություններից հեռու մնալու համար աշխարհի հեղինակավոր կինոփառատոնները միլիոնների դիմաց էլ պատրաստ չէին լինի Սփեյսիի դիմաց կարմիր գորգ փռել, մինչդեռ Հայաստանում այդ գործը կարելի է գլուխ բերել մի քանի տասնյակ հազարներով:

Ինչեւէ, վերադառնանք իրավաբանի կարեւոր դիտարկմանը, թե ինչ «մոծակ է կծել» «Կանանց ռեսուրային կենտրոնի» համահիմնադիր ԼԱՐԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ, որ օրերս տեղի ունեցած Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ կարծիք հայտնեց, թե Սփեյսիին հրավիրելով՝ քաջալերում ենք բռնարարներին մեր երկրում: Թերեւս Լ. Ահարանյանի եւ իր գործընկեր ՀԿ-ների բողոքների գլխավոր նպատակն էլ հենց դա էր, որ իրենք քննադատում են Սփեյսիի բռնարարությունը՝ շղարշելով նրա համասեռամոլ լինելու փաստը, ինչը կարող էր հանրության լայն ու բացասական արձագանքին արժանանալ: Այլապես տարօրինակ է, թե ո՞ւմ վրա է մունաթ գալիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Ահարանյանը, երբ այս խայտառակությունը տեղի է ունենում հենց իշխանության բարձր հովանու ներքո:

Ի դեպ, հետաքրքիր է՝ այս ամենի վերաբերյալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը վերանվանվել է «Սրբազան պայքար», որեւէ ասելիք չունի՞, թե՞ ԼԳԲՏ շքերթի փորձի պես՝ էլի ասելու են՝ ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել: Բայց չէ՞ որ ինչպես Բագրատ սրբազանն է ասում. «Շարժման բովանակությունը, էությունը, հիմքը, ծնունդն ու ծագումը խորը հոգեւոր-բարոյագիտական են՝ հիմնված արժեքների վրա»:

Իսկ ո՞րն է փառատոնի ղեկավարության դիրքորոշումը՝ վերոնշյալի մասին. «Ոսկե ծիրանի» տնօրեն, գեղարվեստական ղեկավար ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ասում է, որ հարգում է բոլոր քննադատությունները, ինքն էլ է դատապարտում բռնությունը, սակայն այս պատմության մեջ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ. «Տուրքը տրվում է ոչ թե իր մարդ տեսակին, ինչպես եւ չի տրվում ոչ մի ուրիշի մարդ տեսակին, այլ իր մասնագիտական գործունեությանը»:

Փաստորեն, այս տրամաբանությամբ՝ ամեն մի մանկապիղծ կարող է արժանանալ «Փարաջանովյան թալեր»-ի, միայն թե մի քիչ հայտնի, մի քիչ էլ տաղանդավոր լինի: Ուշագրավ է այն, որ Ավետիսյանի մոտեցումը չեն կիսում անգամ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ նախատեսված հանդիպումը Քեւին Սփեյսիի հետ չեղարկվել է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ