23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Սեփական երեխային սպանած կինը գյուղապետին ասել է

pastinfo.am-ը գրում է.Շիրակի մարզում՝ սեփական երեխային սպանած 39-ամյա կինը Սարիարի գյուղապետին ներկայացրել է, թե իբր երեխան մահացած է ծնվել:

Սարիարի գյուղապետ Բաբկեն Ավետիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կինը ունի 4 երեխա, նրանցից ավագը՝ ամուսնացած է, իսկ մյուսներն անչափահաս են: Կնոջ ամուսինը հովիվ է։ «Ճիշտ է, նրանք անասուններ ունեն, սակայն սոցիալական պայմաններն այնքան էլ լավ չեն»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ ինչպես Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ