Ով է հաղթում Իրանի նախագահական ընտրություններում
Իրանի նախագահական ընտրություններում, նախնական արդյունքներով, առաջատար է առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիանը, որ պատկանում է ռեֆորմիստների թևին։
Նա հավաքել է ձայների 42.5 %–ը՝առաջ անցնելով պահպանողական Սաիդ Ջալիլիից։
Նշենք, որ հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հակառակ դեպքում հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլը,
որին կմասնակցի առաջին փուլում քվեարկության ժամանակ ամենից շատ ձայներ ստացած 2 թեկնածուն։
Հավելենք, որ Պեզեշկիանն ավելի մեղմ մոտեցում ունի Արևմուտք-Իրան հարաբերությունների հարցում և ընտրվելու դեպքում խոսք է տվել նորից կյանքի կոչել Արևմուտքի հետ
Իրանի միջուկային գործարքը և «բացել» Իրանն աշխարհի առաջ։
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։
Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է տասներկու իսլամական հոգևորականից ու իրավաբանից բաղկացած Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հաստատված
4 թեկնածու` Մասուդ Պեզեշկիանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:
Նախագահի հավակնորդները երեք շաբաթից էլ քիչ ժամանակ ունեին ողջ երկրում հեռուստաբանավեճերի և նախընտրական արշավների միջոցով ընտրողներին գրավելու համար: