10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստինը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը, գրում է Hurriyet-ը։

«Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստինը։ Ցանկանում եմ ընդգծել վերջին որոշումների և հայտարարությունների կարևորությունը, հատկապես՝ այն որոշումների, որոնք հանգեցրել են ճանաչումների թվի ավելացմանը՝ մինչև 149։

Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի էլ ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը հիմա էլ պատերազմ է սկսել Լիբանանի դեմ։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ