Կանադան վիրավորել է Իրանին /Տեսանյութ/
Կանադան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում:
Չորեքշաբթի օրը հրապարակելով որոշումը՝ հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լեբլանը այն անվանել է «կարևոր գործիք համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում»։
Այս քայլով Իրանի կառավարության հազարավոր բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի
բարձրաստիճան պաշտոնյաներին, կարգելվի մուտք գործել Կանադա:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, որին մեջբերում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, դատապարտել է իրենց կողմից որակված
«անխոհեմ և ոչ ավանդական» քայլը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: