23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ցինիզմի հասնող հակասական հայտարարություն. Շարմազանովը Մամեդյարովին կրկին հիշեցրեց

Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը  ցինիզմի հասնող հակասական հայտարարություն  է:  Այսօր, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, Henaran.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը:

Պատասխանելով Մամեդյարովի այն պնդմանը, թե Ադրբեջանը համաձայնել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցի շուրջ, ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը, միանգամից հակասելով ինքն իրեն, ասում  է, որ այդ մեխանիզմի` ներկայիս պայմաններում ներդրումը կնշանակի ստատուս-քվոյի պահպանում, որն անընդունելի է իրենց համար:

“Պարոն արտգործնախարարի խոսքերից կարելի է եզրակացնել, թե Ադրբեջանն իբր համաձայնություն է տալիս այդ մեխանիզմների ստեղծմանը, բայց  իրականում Ադրբեջանն արդեն որերորդ անգամ մերժում է դա եւ մտադիր է տապալել այդ մեխանիզմները”,- Henaran.am-ի հետ զրույցում նշել է Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով,  2001թ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի  կողմից վերոնշյալ մեխանիզմի տապալումը եւս մեկ անգամ խոսում է նրա դիրքորոշման մասին:

“Այս փաստը ցույց է տալիս, որ հենց Ադրբեջանն է բանկացային խաղաղ գործընթացի տապալման վտանգի հիմնական պատասխանատուն”,-շեշտել է ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության երկրորդ մասին, որտեղ  Մամեդյարովն ասում է , որ “եթե Հայաստանը ցանկանում է, որ իր զինվորները չզոհվեն, ուրեմն թող ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները”, Էդուարդ Շարմազանովն ասել է. “Սա եւս մեկ անգամ ցույց է  տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետական մակարդակով իրականացնում է ռասիզմի ու ֆաշիզմի քաղաքկանություն: Ադրբեջանի արտգործնախարարի  հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ նրա համար գրոշ չարժե ոչ միայն հայ զինվորի,  այլեւ սեփական զինվորի կյանքը, որովհետեւ այդ սահմանային միջադեպերից զոհվում են ոչ միայն հայ , այլեւ ադրբեջանցի զինվորներ”:

Շարմազանովի դիտարկմամբ, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրականացնում է մի քաղաքականություն, որն ուղղված է սեփական իշխանության պահպանմանը:

Ինչ վերաբերում է “օկուպացված տարածքներ” արտահայտությանը, Էդուարդ Շարմազանովը Էլմար Մամեդյարովին եւս մեկ անգամ հիշեցրեց. ”Պարոն Մամեդյարով, օկուպացված  տարածքներ կան, օկուպացրել եք դուք եւ վաղ թե ուշ պետք է դուրս գաք այդ օկուպացված տարածքներից` Մարտունաշենից, Գետաշենից, Շահումյանից, եւ եթե դուրս էլ չգաք, ժամանակը կգա , որ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ձեզ կստիպեն լքել եւ կազատագրեն այդ օկուպացված տարածքները”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ