Փաշինյանը գիշերը զանգեց ինձ, ինչ-որ չարաճճիություն էր արել, խնդրեց ինձ հաշտեցնել իրեն Պուտինի հետ, ես նրան օգնեցի. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ներողություն խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Ռուսաստանի հայերի միությունը թելեգրամյան ալիքում մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը․
«Լսե՛ք, սա ծիծաղելի է։ Նա ասում է՝ թող Լուկաշենկոն ներողություն խնդրի։ Լավ, ես պատրաստ եմ հենց հիմա ներողություն խնդրել։ Ների՛ր սիրելիս, բայց դու ևս մեկ ոջիլ ես։
Մենք մի այդպիսի ոջիլ արդեն ունեինք՝ կանաչ վերնահագուստով, անընդհատ ինչ-որ բան էր պահանջում, հիմա նրա հետ ամեն ինչ պարզ է։
Եվ երբ այդ Փաշինյանը գիշերը զանգեց ինձ, ինչ-որ չարաճճիություն էր արել, խնդրեց ինձ հաշտեցնել իրեն Պուտինի հետ, ես նրան օգնեցի։
Ինձ այդ ժամանակ Վլադիմիր Վլադիմիրովիչն ասաց. «Եթե իմանայիք, Ալեքսանդր Գրիգորիևիչ, թե որքան է այդ Փաշինյանը տատանվում»։ Դե, նա այլ կերպ ասաց, ես մեղմացնում եմ։ Ես այդ ժամանակ խնդրեցի, նրանք հանդիպեցին Մոսկվայում։ Ահա այդպիսի «երախտագիություն» նրա կողմից»։