01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հազարավոր գյումրեցիներ ոչ միայն անօթևան են, այլ նաև՝ գործազուրկ /վիդեո/

Գյումրիում գործազրկության տոկոսը առավել մեծ է տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների շրջանում: Այդ պատճառով էլ շատ ընտանիքներ ու հատկապես միայնակ մայրեր, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով, երեխաներին տեղավորել են գիշերօթիկ դպրոցներ և մանկատներ:

“Շիրակ կենտրոնի” աշխատակիցների դիտարկումները ցույց են տալիս, որ ծնող կամ ծնողներ ունեցող երեխաներին գիշերօթիկ, իսկ միանգամայն առողջ երեխաներին` հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատություններ տեղավորելու գործում, կարծես թե առանձնակի շահագրգռվածություն են ցուցաբերում այդ հաստատությունների տնօրենները: Հավանաբար այն պատճառով, որպեսզի կարողանան պետական բյուջեից ստանալ ավելի շատ ֆինանսական միջոցներ: Հանդիպել ենք նույնիսկ այնպիսի դեպքերի, երբ գիշերօթիկ կամ հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատությունից իրենց երեխաներին հանելու հարցում մեծ դժվարությունների ու խոչընդոտների են հանդիպում ծնողները:

“Շիրակ կենտրոնի” կողմից այսօր պատրաստած տեսանյութը քաղաքի կենտրոնական մասում` ավտոկայանի հարակից տարածքում գտնվող տնակային ավանում միայնակ բնակվող կնոջ մասին է, ով նույնպես իր երկու տղաներին տեսնում է միայն շաբաթ և կիրակի օրերին, երբ նրանք տուն են վերադառնում ‘Թռչունյան տուն’ մանկատնից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ