29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անկարայի քաղաքապետը դատի է տվել պոլսահայ լրագրողին իրեն հայ անվանելու համար

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը պոլսահայ անվանի լրագրող Հայկո Բաղդատի դեմ հայց է ներկայացրել դատարան` այն պատճառաբանմամբ, որ Բաղդատն իրեն հայ է անվանել: Մեղադրող կողմը պոլսահայ լրագրողից պահանջել  է 10.000 (շուրջ 3.900 դոլար) թուրքական լիրա որպես բարոյական վնասի փոխհատուցում, գրում է Ermenihaber.am-ը:

Ավելի վաղ Հայկո Բաղդատը Twitter սոցիալական ցանցի իր էջում #melihgökçekermeniymiş հեշթեգով հետևյալ գրառումն էր կատարել. «Մայրաքաղաքը պաշտոնապես թողել են հային: Ամոթ լինի ձեզ»:

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ Բաղդատի այս արտահայտություն է հենց տեղ գտել  դատարան ներկայացված հայցադիմումի մեջ, որտեղ նշվում է, որ  անընդունելի է Անկարայի քաղաքապետի հասցեին նմանօրինակ արտահայտություն անել:

«Ժողովրդի կողմից սիրված, հարգված մարդուն անվանել մի բառով, որը կիրառվում վատ իմաստով, ոչ միայն լրջորեն խախտում է Գյոքչեքի անձնական իրավունքները, այլև վիրավորում է նրա օգտին քվերակած, նրան աջակցող, սիրող և հարգող յուրաքանչյուր մարդու»,- նշված է հայցադիմումի մեջ:

Հայո Բաղդատն արդեն Twitter սոցկայքում  պատասխանել է Գյոքչեքի՝ դատարան հայց ներկայացնելու մասին լուրերին` գրելով. «Մելիհ Գյոքչեքը 10.000 լիրայի դատական հայց է բացել իմ դեմ իրեն հայ անվանելու համար: Շատ կզվարճանանք»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ