02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կոնջորյանի կնոջ աշխատավարձը եւս մեկ միլիոն դրամով ավելացավ. Ժողովուրդ

Մինչ «Հայփոստ» ՓԲԸ-ն գահավիժում է` արձանագրելով աստղաբաշխական վնասներ, այնտեղ հանգրվանած ՔՊ պատգամավորի կինը հերթական ֆինանսական «բարձունքն» է ապահովում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայկ Կոնջորյանի կնոջ տարեկան աշխատավարձը «Հայփոստում» 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, ապա 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։

Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկանը 1.8 միլիոն դրամ է` Ալեքսանյանի 10.5 միլիոնի համեմատ։

Հիշեցնենք, որ Փաշինյանը իշխանության եկավ «թալանից փրկելու» լոզունգներով։

Հ.Գ. Հիշեցնենք, որ «Հայփոստ» ՓԲԸ 100% բաժնետերը ՀՀ կառավարությունն է։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ