23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«301-ի խորհուրդը» կոչ է անում ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերին դրսեւորել համարժեք դիրքորոշում

«301-ի խորհուրդ» նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Հանրապետության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռի միաբանների Սարդարապատի հուշահամալիր այցի ժամանակ ՀՀ օրվա իշխանությունները ներկայացնող Նիկոլ Փաշինյանի և իր անվտանգության աշխատակիցների ու ոստիկանության հատուկ ստորաբաժանման ծառայողների կողմից հարուցած արգելքներն ու ողորմելի պահվածքով ուղեկցված միջադեպը վիրավորանք են ոչ միայն Վեհափառ Հայրապետի և եկեղեցու, այլև հավատավոր ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

Կատարվածը դիտարկում ենք որպես ՀՀ օրվա իշխանությունների կողմից 2018 թ.-ից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող արշավի շարունակություն։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և նրա հոգևոր առաջնորդը մշտապես եղել են արևմտյան ուժային կենտրոնների թիրախում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ըստ ՀՀ Սահմանադրության, ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ինչը խիստ անհանգստացնում է ԱՄՆ պետքարտուղարությանը, ինչին նա պարբերաբար անդրադառնում է կրոնական ազատություններին վերաբերվող իր ամենամյա զեկույցներում։

Հավաքական արևմուտքը նպատակ ունի զրկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն իր սահմանադրական կարգավիճակից` հավասարեցնելով նրան աղանդավորական կազմակերպությունների կարգավիճակին։

Ընդհանրապես, հետխորհրդային երկրներում ընդհանրական առումով Ուղղափառ Հավատքի, մասնավորապես ուղղափառ Եկեղեցիների դեմ պայքարը, նրանց թուլացման և մասնատման փորձերը հանդիսանում են ԱՄՆ կողմից իր միաբևեռ գաղութատիրական գերիշխանությունը պահպանելու կարևորագույն գործիք։

Դատապարտելով ՀՀ օրվա իշխանությունների, մասնավորապես ոստիկանության հատուկ ստորաբաժանման կեցվածքը մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Վեհափառ Հայրապետի և մյուս հոգևորականների հանդեպ, կոչ ենք անում ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերին մեծագույն պատասխանատվությամբ գիտակցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող գործընթացների լրջությունը և դրսևորել համարժեք դիրքորոշում», – ասված է հայտարարության մեջ։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ