19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հայկ Բաբայանը նոր որակի վայրագություններ է պլանավորում: «Յուղոտ» պաշտոն են խոստացել. Հրապարակ

Ցուցարարների դեմ «հերոսական» պայքարը համակարգող, ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով օրերս արժանացավ գեներալ-մայորի կոչման, առաջիկայում նոր որակի վայրագություններ է պլանավորում՝ կարմիր եւ սեւ բերետավորների կատարմամբ։

Բանն այն է, որ գեներալական ուսադիրներ ստանալու ժամանակ նա քաղաքական ղեկավարության կողմից ոչ միայն շնորհակալությունների է արժանացել՝ իր վայրագությունների համար, այլեւ նոր խոստում է ստացել, որ այսպես շարունակելու դեպքում իրեն կվստահեն ՆԳՆ-ում առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը, որի համար համակարգում թեժ մարտեր են ընթանում, թե ում կշնորհվի այդ բաղձալի՝ նախարարին հավասար պաշտոնը։

Բանն այն է, որ գվարդիայի մեջ են միավորվելու կարմիր եւ սեւ բերետավորները, հատուկ նշանակության ջոկատները, որոնք բացառապես մեկ նպատակի համար են օգտագործվելու՝ հասարակական կարգի պահպանման: Այլ կերպ ասած՝ ցույցեր ցրելու եւ Փաշինյանին պաշտպանելու:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ