27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուծում՝ երկու քայլից. Հրապարակ

«Ինչպեսեւ խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա հայտնեց, որ հանդիպել է «Հայաքվեի», «Ապրելու երկիր»-ի ներկայացուցիչների, Սուրեն Սուրենյանցի եւ այլ ուժերի հետ։ Տեղեկացանք, որ հանդիպումները կայացել են Երեւանի կենտրոնում՝ «Երեւան փլեյս» հյուրանոցում: Սրբազանը կուսակցական գործիչներին հայտնել է, որ տեւական մտորումներից հետո հանգել են նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքը լինի, քանի որ ցանկացած այլ թեկնածուի դեպքում շարժման ձախողվելու վտանգը կա։ Իսկ իր հանդիպման նպատակն այն է, որ հրապարակային աջակցություն ստանա քաղաքական դաշտից, որոնք նաեւ կոչ կանեն ԱԺ-ին՝ փոխել Սահմանադրության այն դրույթը, որն արգելում է երկքաղաքացիներին առաջադրվել ՀՀ վարչապետի թեկնածու: Քանի որ Բագրատ սրբազանը տեւական ժամանակ եղել է Կանադայի թեմի առաջնորդը, Կանադայի իշխանությունը նրան շնորհել է Կանադայի քաղաքացիություն։

Մեզ ասացին, որ բոլոր ուժերը տվել են համաձայնություն եւ հանել են իրենց թեկնածությունների քննարկման հարցը: Մնում է պարզել, թե գործնականում հնարավոր կլինի՞ դա իրականացնել: Ճիշտ է` Սահմանադրության նշված դրույթը կարող է փոխվել հենց խորհրդարանում, ինչպես 2020 թվականին արեց ՔՊ-ն` Սահմանադրական դատարանը զավթելու համար: Բայց այսօր խորհրդարանական մեծամասնությունը կգնա՞ այդ քայլին: Սահմանադրական նորմը փոխելու համար պահանջվում է պատգամավորների 2/3-ի կողմ ձայնը։ Ինչը նշանակում է, որ խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու․ նախ՝ Սահմանադրության փոփոխություն, ապա՝ սրբազանի ընտրություն ԱԺ-ում: Նշենք, որ սրբազանի հետ այս հանդիպումներին մասնակցել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվը՝ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, Սուրեն Պետրոսյանը»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ