Հազարավոր մարդիկ բողոքում են Վրաստանի խորհրդարանի մոտ /Տեսանյութ/
Հազարավոր մարդիկ կրկին ցույցի են դուրս եկել և իրենց բողոքն են արտահայտել Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ նոր օրինագծի, որը շատերի կողմից դիտվում է
որպես նախկին խորհրդային երկրում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշում:
Ցուցարարները փորձում են խանգարել պատգամավորներին ընդունել այսպես կոչված «ռուսական օրենքը»։
Նրանք դա նմանեցնում են այն օրենքին, որն օգտագործվում է Կրեմլի կողմից քննադատներին լռեցնելու համար:
Նշենք, որ օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի ընդունվելու դեպքում այն կստիպի հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես
«օտարերկրյա ուժերի շահերին սպասարկող կազմակերպություններ», եթե նրանց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվի արտասահմանից:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ասում է, որ այդ միջոցը կբարձրացնի թափանցիկությունը և կպաշտպանի Վրաստանի ինքնիշխանությունը:
Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ Թբիլիսիում «ռուսական օրենքի» դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունենում։
Մանրամասները՝ կից տեսանյութում: