29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքական մամուլի արձագանքը` Սերժ Սարգսյանի ելույթին

Մարտի 18-ին Երևանում մեկնարկած «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային 5-րդ մեդիաֆորումի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում, այդ թվում` իշխանամետ, գրում է  Ermenihaber.am-ը:

Իշխանամետ այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են TRT-ը, CnnTurk-ը և Aksam-ը մեդիաֆորումի շրջանակներում ՀՀ նախագահի ելույթին անդրադարձել են համառոտակի` մեջբերելով միայն ելույթի այն հատվածը, որն ըստ իրենց, պարունակում է Թուրքիային հասցեագրված հիմնական ուղերձները:  Մասնավորապես «CnnTurk»-ի կայքում հրապարակված նյութը վերնագրվել է` «Սարգսյան. Մենք չենք փակել Թուրքիայի հետ հաշտության դռները»:

Վերոնշյալ լրատվամիջոցների հրապարակումներով ուղղակի խոսքով մեջբերված ՀՀ նախագահի ելույթի հետևյալ հատվածը. «Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլևս անհնարին էր հայտնի Արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, և բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիվ, մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ և ամենակարևորը՝ առանց վստահության վերականգնման»:

Լրատվամիջոցների անդրադարձի երկրորդ մասում ծանուցում է տրվում, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման, 2010-ին դրանց սառեցման մասին նախագահ Սարգսյանի հայտարարության և վերջերս խորհրդարանից դրանց հետկանչի մասին:

Ուշագրավ է, որ իշխանական լրատվամիջոցները, արձանագրելով, որ Սարգսյանը ելութ է ունեցել միջազգային մեդիաֆորումի ժամանակ, այնուամենայնիվ չեն նշել մեդիա խորհրդաշողովի անվանումը («Արարատի ստորոտին»):

 Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ