18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Կանանց ձեռներեցությունը խթանելու համար

Մարտի 29-ին «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հ/կ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառը: Այն կլինի բացօթյա, տեղի կունենա Կարապի լճի մոտակայքում:

Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների տեղի ունեցած հանդիպմանն ասաց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հ/կ նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Նա նշեց, որ իրենց 2010-ից սկսած` կազմակերպում են նման ցուցահանդես վաճառքներ, որոնք մի քանի նպատակ են հետապնդում:

«Առաջին նպատակը կին արտադրողների գործունեությունը, կանանց ձեռներեցությունը խթանելն է: Այս տոնավաճառներին նրանք կարողանում են ներկայացնել իրենց արտադրանքը, գնորդներ գտնել: Մյուս նպատակն այն է, որ մենք ծրագրեր իրականացնելու համար ֆինասական ռեսուրսների կարիք ենք ունենում եւ այս տոնավաճառների ժամանակ որոշակի գումար է հանգանակվում, որով կարողանում ենք շարունակել մեր ծրագրերը»,- ասաց նա` նշելով, որ այս ցուցահանդեսին հավաքված գումարով իրենք կիրականացնեն կանանց ներգրավվածությունը ձեռներեցության, մասնավորապես` կավագործության եւ բրդի մշակման ոլորտում նպաստելու ծրագիրը:

Բանախոսը նշեց, որ իրենք 100-ից ավելի ծրագրեր են իրականացնում բոլոր մարզերում

«Ներկայումս Լոռու մարզում ենք ակտիվ ծրագրեր իրականացնում: Ցանկանում ենք սահմանամերձ համայնքներում, որտեղ կա դրա կարիքը, խաղահրապարակներ ստեղծել»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ