23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

1994-ից ի վեր` մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom Day): Նախաձեռնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովինն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն տոն է հռչակել 1993-ի դեկտեմբերի 20-ին:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:

Նկատենք, որ վերջին շրջանում ընդդիմադիր մամուլի վրա հարձակումները տեղի են ունենում քաղաքական մեծամասնության «սուրբ» լռության ներքո: Ինչպես նկատում են փորձագետները, իշխանությունը մամուլը բաժանել է յուրայինների եւ օտարների:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ