20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ /Տեսանյութ/

Վրաստանում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների վրա, ովքեր բողոքում են ԶԼՄ-ների ազատությունների դեմ ուղղված օրինագծի դեմ:

Արդեն երկրորդ գիշերն է, որ հազարավոր մարդիկ, ծածանելով Վրաստանի և Եվրամիության դրոշները, հավաքվել են խորհրդարանի մոտ ՝ բողոքելու վերոնշյալ ռուսամետ օրենքի դեմ:

Պատգամավորները երեկ  երկրորդ ընթերցմամբ հավանություն են տվել «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագծին։

ԵՄ-ն զգուշացնում է, որ դա կարող է վնասել դաշինքին միանալու Թբիլիսիի հավակնություններին:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չորեքշաբթի հայտարարել է, որ «մեծ մտահոգությամբ» հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ