Սկանդալային բացահայտում: Անվտանգության աշխատակիցները բռնաբարել և սպանել են դեռահաս ցուցարարին /Տեսանյութ/
BBC-ն սկանդալային բացահայտում է կատարել՝ գաղտնազերծելով 2022թ. Իրանում սկսված ցույցերի ընթացքում գրանցված սպանության մասին փաստաթուղթը:
Իրանցի դեռահասը սեռական ոտնձգությունների է ենթարկվել և սպանվել Իրանի անվտանգության ուժերի համար աշխատող երեք տղամարդկանց կողմից, ասվում է գաղտնազերծված փաստաթղթում,
որը, ինչպես հայտնի է, գրվել է այդ ուժերի կողմից:
Այն թույլ է տալիս քարտեզագրել, թե ինչ է տեղի ունեցել 16-ամյա Նիկա Շաքարամիի հետ, ով անհետացել է 2022 թվականին ռեժիմի դեմ ցույցից հետո:
Նրա մարմինը հայտնաբերվել է ինը օր անց։
Կառավարությունը պնդում էր, որ նա ինքնասպան է եղել:
«Խիստ գաղտնի» անվանմամբ զեկույցն ամփոփում է Նիկայի գործով լսումները, որոնք անցկացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից:
Մանրամասները՝ կից տեսանյութում: