06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Թբիլիսում բազմահազարանոց ցույցը ճնշվել է /Տեսանյութ/

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ կիրակի գիշերը  «օտարերկրյա գործակալների մասին»  օրենքի դեմ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, որը խաղաղ չի ավարտվել:

Կեսգիշերին մոտ ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը՝ ցանկանալով մոտենալ բեմին:

Ոստիկանները կանխել են բեմին մոտենալու փորձերը, ինչից հետո իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։

Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել,  ապա խորհրդարանի շենքի մոտ են հայտնվել վահաններով, սաղավարտներով ու հակագազերով հատուկ ջոկատայինները։

Բացի այդ, նկատվել է նաև հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ