23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցնցող բացահայտում: «Հայր մեր»-ն աղոթելուց հետո օրգանիզմի դիմադրողականությունը բարձրանում է վարակների հանդեպ

Գիտնականները հետևել են մարդու առողջության և կրոնի միջև կապին: Ըստ բրիտանացիների ուսումնասիրության արդյունքների՝ եկեղեցի այցելելը և անկեղծ աղոթքը նպաստում են արյան ճնշման նվազմանը և իմունային համակարգի աշխատանքի ակտիվացմանը. գրում է cnlnews.tv-ին:

Իսկ ամենակարևորը, դա ազդում է նաև կյանքի տևողության վրա՝ երկարացնելով այն երեք տարով:

Այս ուսումնասիրության շուրջ իր կարծիքն է հայտնել Մարդու էկոլոգիայի համալսարանի տնօրեն Միխայիլ Կուրիկը. «Իմ թիմը վերջին շրջանում ուսումնասիրություն էր անցկացնում հենց այս թեմայի շուրջ: Մենք ուսումնասիրել ենք մարդկանց արյան բաղադրության ցուցանիշները մինչև աղոթքը և դրանից հետո: Արդյունքները պարզապես ցնցող էին: Պարզվում է, «Հայր մեր»-ն աղոթելուց հետո օրգանիզմի դիմադրողականությունը բարձրանում է տարբեր տեսակի մանրէների ու վարակների հանդեպ:

Փաստորեն, աղոթքը հավասարակշռության է բերում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, որի վիճակից էլ կախված է մնացած բոլոր օրգանների ու համակարգերի աշխատանքները: Որպես արդյունք՝ բարելավվում է զարկերակային ճնշումը, և բացի այդ, իմունային համակարգի աշխատանքը:

Մեկ անգամ առիթ եմ ունեցել այս թեմայով զրուցելու այնպիսի մարդկանց հետ, ովքեր եղել էին կալանավայրերում և համակենտրոնացման ճամբարներում: Նրանք պատմում էին, որ այնտեղ չունեին նորմալ կերակուր, ստիպված էին հանդուրժել շարունակական ծաղրանքներ ու ծեծեր, բայց երբեք չէին պառկում քնելու առանց աղոթքի: Եվ ամեն առավոտ զարմանում էին, թե որտեղից էին նորից ուժ գտնում իրենց մեջ՝ այդ տաժանակիր աշխատանքներն անելու և դիմանալու: Նրանց փրկում էր աղոթքը՝ զորացնում ու նորոգում»:

Եկեղեցի հաճախելն իրո՞ք կարող է երկարացնել մարդու կյանքը. այս հարցի շուրջ իր կարծիքն է հայտնել բժշկական գիտությունների թեկնածու, Ուժգորոդի ազգային համալսարանի դոցենտ Միխայիլ Լազորիկը. «Չի կարելի հարցն այսպես դնել, որովհետև առանց հավատքի ոչինչ չի կարող կատարվել:

Եկեղեցի պետք է գնալ նախևառաջ սեփական հոգու համար: Միայն այն ժամանակ, երբ անկեղծորեն ու ողջ սրտով աղոթում ենք, փոփոխություններ կարող են կատարվել: Ծառայության ու ընդհանուր աղոթքի ժամանակ մենք ազատագրվում ենք զայրույթից, ինչն էլ դրական է ազդում մեր օրգանիզմի, ինչպես նաև՝ բնավորության ու վարքի վրա: Այսպես Աստված մեզ հնարավորություն է տալիս երկար ապրելու»:

Աղբյուրը՝ crossnews.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ