23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հայ ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար. Աննա Էշու

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և Լեռնային Ղարաբաղի արդարության պահանջին նվիրված նիստում ելույթ են ունեցել ցեղասպանությունը վերապրածների ժառանգները: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ հայ-ասորական ծագում ունեցող անդամ Աննա Էշուն հայտարարել է. «Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հայ ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար»,-տեղեկացնում է armlur.am-ը:

Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման, ամիսներ շարունակ նրանց շրջափակման մեջ պահելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները: «Ես կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը՝ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժամիջոցներ սահմանել այդ հանրապետության պաշտոնյաների նկատմամբ մարդու իրավունքի կոպիտ խախտումների համար և օգնել Լեռնային Ղարաբաղից 120 հազար բռնի տեղահանվածներին»,- կոչ է արել Աննա Էշուն:

Իրենց ելույթներում Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները կոչ են արել ԱՄՆ-ի իշխանություններին՝ ընդունել նաև Հայոց ցեղասպանության կրթական ակտը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ