21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հղցկոտի կամուրջը

Հղցկոտի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից 200 մետր հարավ-արևմուտք՝ Հղցկոտ գետի վրա ։

2020 թվականի նոյեմբերից Ավետարանոց գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Կամուրջի կառուցման մասին տեղեկություններ չկան, սակայն, հաշվի առնելով կառուցման առանձնահատկությունները և ճարտարապետական ոճը, այն թվագրվում է 17-18-րդ դարերով։

Միաթռիչք կամուրջ է։ Կառուցված է անմշակ գետաքարով և կրաշաղախով։

Սրբատաշ են կամարի անկյունաքարերը։ Թռիչքի երկարությունը 5,50 մետր է, անցուղու լայնությունը՝ 4,35 մետր,  բարձրությունը՝ 4,25 մետր ։

Մինչև 2020 թվականի պատերազմը կամուրջը կանգուն էր և օգտագործվում էր։

Ռազմական գործողությունների և հետպատերազմյան շրջանի մասին տեղեկություններ չկան։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ