17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պակիստանում կայծակն ու հեղեղումները տասնյակ մարդկանց են սպանել. /Տեսանյութ/

Պակիստանի հարավ-արևմուտքում առնվազն 39 մարդ է զոհվել մի քանի օր  եկած  անսովոր հորդառատ անձրևների պատճառով:

Զոհվածներից ոմանք ֆերմերներ են, որոնց կայծակը հարվածել է ցորենի բերքահավաքի ժամանակ:

Առցանց պատկերները ցույց են տալիս գյուղատնտեսական հողատարածքներ, որոնք ամբողջովին հեղեղված են անձրևաջրերով:

Հեղեղումները խաթարել են նաև էլեկտրամատակարարումը և տրանսպորտային ցանցերը:

Հիշեցնենք,որ 2022 թվականին աննախադեպ ջրհեղեղի հետևանքով երկրի մեկ երրորդն ամբողջությամբ անցել է ջրի տակ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 1700 մարդ,

հազարավոր մարդիկ վիրավորվել են։

Միլիոնավոր մարդիկ մնացին անօթևան և ամիսներ շարունակ չունեին մաքուր խմելու ջուր:

Առաջիկա օրերին սպասվում են ավելի շատ անձրևներ, Պակիստանի աղետների կառավարման ազգային վարչությունը նախազգուշացրել է սողանքների և հեղեղումների մասին:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ