09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Առևտրի կենտրոնում տղամարդը դանակահարել է կանանց /Տեսանյութ/

40-ամյա Ջոել Կաուչին շաբաթ օրը խուճապի մեջ է գցել մարդաշատ Westfield Bondi Junction համալիրը, երբ սկսել է մարդկանց սպանել երկարաշեղբ դաշույնով:

Ոստիկանության փոխանցմամբ՝ Սիդնեյի առևտրի կենտրոնում տղամարդը թիրախավորել է բացառապես կանանց:

Ստացած վիրավորումներից մահացել են 6 հոգի, նրանցից հինգը կանայք էին։

Եվս մի քանիսը, այդ թվում՝ մի աղջիկ, վիրավորվել են։

Հարձակման հետևանքով զոհված միակ տղամարդը անվտանգության աշխատակից 30-ամյա Ֆարազ Թահիրն էր, ով փորձել է միջամտել:

Նա փախստական էր Պակիստանից, ով Ավստրալիայում էր «կարճ ժամանակով», երկուշաբթի Triple M ռադիոկայանին ասաց վարչապետ Էնթոնի Ալբանեզը:

Հարձակումը, որը տեղի է ունեցել երկրի ամենամեծ և ամենահայտնի առևտրի կենտրոններից մեկում, ցնցել է Ավստրալիային, որտեղ զանգվածային սպանությունները հազվադեպ են:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ