19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բայդենին կոչ է արել արգելել չինական արտադրության էլեկտրական մեքենաները. /Տեսանյութ/

Նախագահ Ջո Բայդենին կոչ են արել արգելել չինական արտադրության էլեկտրական մեքենաների ներմուծումը ԱՄՆ։

Սենատի բանկային կոմիտեի նախագահ սենատոր Շերրոդ Բրաունը գրել է. «Չինական էլեկտրական մեքենաները էկզիստենցիալ սպառնալիք են ամերիկյան ավտոարդյունաբերության համար»:

Մյուս սենատորները կոչ են արել բարձր մաքսատուրքեր սահմանել չինական էլեկտրական մեքենաները (EV) երկրից դուրս պահելու համար:

Փետրվարին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ը հետաքննություն է սկսում, թե արդյոք չինական մեքենաները վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Չինաստանը իր կառավարության կողմից աջակցվող խաբեությունը մտցնի ամերիկյան ավտոարդյունաբերություն», –

հայտարարել է սենատոր Բրաունը X սոցիալական մեդիա հարթակում (նախկին Twitter) :

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ