06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ժենմին Ժիբաոյում» նախօրեին տպագրված ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել

ՉԺՀ-ի  հեղինակավոր թերթերից մեկում՝ «Ժենմին Ժիբաոյում»  նախօրեին տպագրված ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Հոդվածի ռուսերեն թարգմանությունը հրապարակվել է նաև Չինաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկի՝ գլոբալ հեռուստատեսային ցանց (CGTN) միջազգային մեդիա կազմակերպության կողմից:

CGTN-ը, որը Չինաստանում մեդիա ինտեգրման առաջամարտիկն է, տեղեկատվական բովանդակություն է տարածում թվային հարթակների, ներառյալ իր վեբկայքի և բջջային հավելվածների, ինչպես նաև YouTube-ի վիդեոհոսթինգի, սոցիալական ցանցերի՝ Facebook, Twitter, Weibo և այլնի միջոցով, որոնք ունեն ավելի քան 150 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում:

CGTN հեռուստաալիքները հասանելի են աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ ավելի քան 160 երկրում: Այս մեդիա կազմակերպությունը  ներառում է նաև տեղեկատվական վիդեոգործակալություն՝ Global Video News Agency-ին:

CGTN-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Պեկինում և ունի երեք արտասահմանյան արտադրական կենտրոններ Նայրոբիում, Վաշինգտոնում և Լոնդոնում:

news.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ