21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են Չինաստանի 5 քաղաքացիներ. /Տեսանյութ/

Մահապարտը պայթուցիկներով լիցքավորված մեքենայով խոյահարել է չինացի ինժեներների շարասյունը Խայբեր Պախտունխվայում՝ բելուջ ապստամբների կողմից ռազմածովային բազայի վրա հարձակումից ժամեր անց:

Չինաստանի հինգ քաղաքացի և պակիստանցի վարորդը զոհվել են այն բանից հետո, երբ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լիցքավորված մեքենայով մխրճվել է նրանց ավտոշարասյան մեջ՝ Պակիստանի հյուսիս-արևմուտքում

գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգի Բեշամ քաղաքի մոտ:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, երբ ավտոշարասյունը Իսլամաբադից գնում էր Դասու, որը չինական ընկերության կողմից կառուցվող առանցքային հիդրոէլեկտրական ամբարտակի վայր է,

մայրաքաղաքից մոտ 270 կմ (167 մղոն) հեռավորության վրա:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ