21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք ամաչելու որևէ բան չունենք. Գերմանիայում Թուրքիայի դեսպանը` Հայոց ցեղասպանության մասին

Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնին «Եվրոպացի թուրքերի դեմոկրատական միության» ժողովին հանդես գալով ելույթով` անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, հայտնում է Ermenihaber.am-ը: Ավնին նշել է, թե իբր թուրքերը միշտ պատրաստ են առերեսվել իրենց պատմության հետ և այդ առումով ամաչելու պատճառ չունեն:

Ըստ թուրքական «Բեյազգազեթե» լրատվամիջոցի` Ավնին, հավատարիմ մնալով թուրքական ժխտողական քաղաքականության, նշել է, որ Թուրքիային վերագրված այն մեղադրանքները,  թե թուրքերը  կոտորել և բնաջնջել  են հայերին, հիմք չունեն:

Կարևորելով առաջիկա ժամանակում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու ինտենսիվ աշխատանքերը, դեսպանը ասել է. «Ոմանք այնպես են անում, որ մեր երեխաները  մեր պատմությունից ամաչեն: Մենք ամաչելու որևէ բան չունենք»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ