Ուղեղի մեջ փոխպատվաստված չիպով հաշմանդամը կարողացել է շախմատ խաղալ. /Տեսանյութ/
Միլիարդատեր Իլոն Մասկի Neuralink ընկերության ուղեղի չիպը հունվարի 28-ին հաշմանդամին հաջողությամբ փոխպատվաստելուց հետո նա կարողացել է առաջին անգամ շախմատ խաղալ առանց ձեռքերի օգնության:
29-ամյա Նոլան Արբոն իր ուսերից ներքև ոչինչ չի զգում դժբախտ պատահարի պատճառով և 8 տարի գամված է հաշմանդամի անվասայլակին:
Բայց այժմ օգտագործելով չիպը՝ նա կարող է մտքի ուժով շարժել կուրսորը իր նոութբուքի էկրանի վրա գտնվող շախմատի տախտակի շուրջ և տեղաշարժել խաղաքարերը։
Մասկը ցանկանում է չիպերի տեխնոլոգիայի միջոցով վերացնել ուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքները և հիվանդներին վերադարձնել կորցրած կարողությունները։
Մանրամասները՝ կից տեսանյութում: