Ռուսաստանը չորս տղամարդու ահաբեկչության հոդվածով մեղադրանք է առաջադրել. /Տեսանյութ/
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Կրասնոգորսկի «Կրոկուս սիթի հոլում» պետք է լիներ «Պիկնիկ» խմբի համերգը, սակայն
ներխուժել են մի խումբ զինված մարդիկ և սկսել են կրակել։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ հարձակվողները զինված են եղել «Կալաշնիկով» ինքնաձիգներով, ունեցել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանությունը ահաբեկչության վայր է ժամանել արտակարգ դեպքի մասին հաղորդագրությունից 5 րոպե անց։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ զոհվել է 137 մարդ, որոնողական աշխատանքները շարունակվում են։
Մահացածների թվում երեք երեխա կա։
Վերջին տվյալներով՝ տուժել է 182 մարդ։
Crocus City Hall-ի հսկիչներից մեկը սպանվել է, երկրորդը՝ վիրավորվել, ասել է համերգի վայրի սեփականատեր Արազ Ագալարովը։
Ահաբեկչության ժամանակ ԿԺԴՀ-ից մի կին անհետացել է, ամուսինը վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։
Մահացածների թվում կան Բելառուսի և Հայաստանի քաղաքացիներ։
Նշենք, որ կրակոցներից հետո շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
Հանցագործները ձերբակալվել են, իսկ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:
Մանրամասները՝ կից տեսանյութում: