09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թրամփն Ուկրաինային ոչ մի լումա չի տա. Հունգարիայի վարչապետ Օրբան. /Տեսանյութ/

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը չի ֆինանսավորի Ուկրաինայի պայքարը Ռուսաստանի դեմ, եթե նա կրկին ընտրվի ԱՄՆ նախագահ։

«Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում նա ոչ մի կոպեկ չի տա: Դրա համար պատերազմը կավարտվի»,- ասել է պահպանողական վարչապետը Ֆլորիդայում պարոն Թրամփի հետ հանդիպումից հետո։

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահը խոստացել է ընտրվելու դեպքում պատերազմն ավարտել «24 ժամվա ընթացքում», սակայն մանրամասներ չի հայտնել:

Պարոն Օրբանը բացահայտորեն աջակցում է իր երկարաժամկետ դաշնակցին 2024 թվականի Սպիտակ տան մրցավազքում:

Նա հավելել է, որ պարոն Թրամփը «բավականին մանրամասն պլաններ» ուներ, թե ինչպես վերջ դնել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին, բայց չմանրամասնեց:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ