26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԵՄ-ի փոխանցմամբ՝ Գազայի ծովային միջանցքը կարող է գործել հանգստյան օրերին. /Տեսանյութ/

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ծովային միջանցքը դեպի Գազա կարող է սկսել գործել այս շաբաթվա վերջին՝ այդ տարածքին օգնություն տրամադրելու նպատակով:

Դա տեղի է ունենում մեկ օր անց այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստվում է լողացող նավամատույց կառուցել Գազայի ափամերձ հատվածում:

Այնուամենայնիվ, դրա կառուցումը կարող է տևել մինչև 60 օր, ուրբաթ օրը հայտարարեց Պենտագոնը:

ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ Գազայի բնակչության մեկ քառորդը սովի շեմին է, և այնտեղ երեխաները սովամահ են լինում։

Գազայի հատված օգնություն հասցնելը դժվար և վտանգավոր է եղել:

Ուրբաթ օրը հաղորդվում էր, որ հինգ մարդ զոհվել է օդանավով արձակված օգնության հետևանքով, որոնց պարաշյուտները պատշաճ կերպով չեն բացվել:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ